Երբևէ մտածել եք՝ որն է համայնքային զարգացման լավագույն մոդելը:  

Մենք գտել ենք պատասխանը!

Համայնքային զարգացման գրավականը համայնքի անդամներն են, ովքեր չեն հանձնվում, չեն գաղթում, չեն վախենում գործել և փոխել:

Այսպիսի մարդկանց սատարելու նպատակով 2015 թ.-ի վերջին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ մեկնարկեց ‘Համայնքային զարգացումը սոցիալական ձեռներեցության միջոցով’ ծրագիրը, որի նպատակն է նպաստել համայնքների կայուն զարգացմանը սոցիալական ձեռնարկությունների /ՍՁ/ միջոցով եկամտի ստեղծման շնորհիվ՝ Հայաստանի 7 մարզերի համընդհանուր բարօրության  համար:

Այս արշավով մենք մտադիր ենք համալրել ծրագիրը՝ հայթայթելով ֆինանսավորում նվազագույնը 10 մեծապես խոստումնալից սոցիալական ձեռնարկությունների համար՝ ներդրում ունենալով համայնքային կայուն զարգացման գործում: Գաղափարները մշակվել են մասնակիցների կողմից, ովքեր յուրացրել են հաջող սոցիալական ձեռնարկության նախագծմանը, մեկնարկին և վարմանը նվիրված դասընթացներ, իսկ սոցիալական ձեռնարկության հիմնադրումից հետո կունենան ընթացիկ խորհրդատվություն պրոֆեսիոնալ բիզնես խորհրդատուների կողմից:

Արշավի նպատակային սանդղակն անցնելու դեպքում կֆինանսավորվեն և կյանքի կկոչվեն 10-ից ավելի սոցիալական ձեռնարկությունների գաղափարներ:

Սոցիալական ձեռներեցներ

Աջակցման 4 պատճառ՝

Միանվագ ներդրում անընդհատական զարգացման համար

Կարևոր դեր Հայաստանի մարզերի սոցիալ-տնտեսական կյանքում

Հավերժ ճանաչում և երախտագիտություն շահառու համայնքների կողմից

Նվերներ ու պարգևատրում

Աջակցում

Տրամադրելով 10$ – 1,500$՝ բոլոր աջակցողները կստանան մեր պատրաստած նվերներն ու պարգևատրումները` ի նշան մեր շնորհակալության և բարեհաճության:

Թիմ

ՄԿ (Ավստրիա)
ՄՈՒՈՒԵՄԿ (Հայաստան)
ԿԱԶԱ (Շվեյցարիա)
ԱԱՊ (Հայաստան)