Անուշ Ասլանյան

 Լոռու մարզի Վանաձոր քաղաք

Նախագիծ

Հայկական մուլտֆիլմերի հերոսների պատկերներով հայկական ավանդական տիկնիկների, պայուսակների, անկողինների, շապիկների, գլխարկների արտադրանքի կարի արհեստանոց՝ օգտագործելով 3D համակարգչային մոդելավորման մեթոդներ: Իրերը կպատրաստվեն հաշմանդամություն ունեցող մարդկանց կամ խոցելի խմբերի անդամների կողմից: Նախքան արտադրանքը սկսելը մասնագետները կնախապատրաստվեն:

Սոցիալական ազդեցությունը

Ուղղակի /գործողությունների միջոցով/

  • Հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով մարդկանց մասնագիտությունների տրամադրում և զբաղվածության ապահովում
  • Ներառական հասարակության հանրահռչակում
  • Ընթացիկ դասընթացներ և վարպետության դասեր տեխնոլոգների, ոճաբանների, մարկեթինգի և այլ մասնագետների կողմից
  • Ստեղծել հիշողություններ հայկական մուլտերի հերոսների պատկերներով
  • Հաշմանդամություն կամ սոցիալական այլ խնդիրներ ունեցող մարդկանց համար մշակութային, սոցիալական, բնապահպանական և այլ զարգացման ծրագրերի իրականացում
  • Քաղաքի հանրահռչակում՝ արտադրանքը տարածելով Հայաստանի այլ հատվածներում և արտահանելով արտերկիր
  • Տարրական գիտելիքների դասընթացներ դրա պակասը ունեցողների համար
  • Սոցիալական և ֆիզիկալան խնդիրներով մարդկանց համար այցելություններ և էքսկուրսիաներ Հայաստանի պատմամշակութային տեսարժան վայրերում  

Անուղղակի

  • Հաշմանդամություն ունեցողների ինտեգրում
  • Հաշմանդամություն ունեցող մարդկանց վերաբերող կարծրատիպերի կոտրում
  • Հայկական ազգային մշակույթի և արժեքների պահպանում և տարածում
  • Գործազրկության նվազեցում, կենսամակարդակի աճ
  • Սոցիալական ձեռներեցության հանրահռչակում հաջողված օրինակի շնորհիվ