Գոհար Մնացականյան

 Գեղարքունիքի մարզի Սևան քաղաք

Նախագիծ

«Բոհեմ» արվեստանոց-թեյարանի ստեղծում՝ մշակութային ժամանցի կազմակերպման նպատակով, ինչպիսիք են համերգներ, ցուցահանդեսներ, հանդիպումներ,  վարպետաց դասեր,  երիտասարդական երեկոները ,  մանկական ծրագրերը և այլ մշակութային միջացառումներ, որտեղ երիտասարդ արվեստագետները կարող են վաճառել իրենց ստեղծագործությունները, իրացնել իրենց արվեստը: «Բոհեմ»-ի շրջանակներում կմեկնարկի Հուշանվերի թանգարանը, որտեղ կցուցադրվեն  տարբեր ժամանակաշրջանների հուշանվերների ցուցանմուշներ` բացահայտելով Հայաստանում մտածելակերպի և արժեքների հետաքրքիր համակարգը : Թանգարանին կից կգործի խանութ-արվեստանոց` հուշանվերների վաճառքի և պատրաստման համար: Կենտրոնը կմիավորի և կկազմակերպի իր գործունեությունը զբոսաշրջիկների, հյուրերի, արվեստասերների, արվեստագետների, երիտասարրդների, ուսանողների և բոլոր տեղացիների համար:Արվեստագետ անդամները և այցելուները կստանան  տաղանդի կուտակային քարտեր, որոնց միջոցով կարող են փոխանակել իրենց տաղանդը գումարով` տաղանդ=գումարի մոտեցմանը համաձայն:

Սոցիալական ազդեցությունը

Ուղղակի /գործողությունների միջոցով/

  • Աշխատատեղեր երիտասարդների համար
  • Տեղի բնակիչների, այդ թվում նաև երիտասարդների և երեխաների մշակութային ու տնտեսական կյանքի բարելավման խթանում և նրանց ազատ ժամանակի կազմակերպում` մշակութային և կրթական միջավայրի հեղափոխական ժամանցային վայր ստեղծելու միջոցով
  • Ներդրումներ Սևանի երաժշտական փառատոնի համար
  • Աջակցություն Սևանա լճի էկո համակարգի պահպանմանը` §Շնորհակալություն Սևան¦ նախաձեռնության միջոցով, որի նպատակն է ստեղծել հատուկ մոտեցում Սևանի նկատմամբ, այն է՝ ջրերի և այլ ռեսուրսների օպտիմալ օգտագործում, մաքրության պահպանում
  • Հանրային անվճար վարպետության դասեր

Անուղղակի

  • Երիտասարդների շրջանում գործազրկության նվազեցում
  • Տաղանդավոր երիտասարդների ինքնաարտահայտման և ինքնահաստատման համար հնարավորությունների ավելացում
  • Ներդրում Սևան քաղաքի բրենդինգի և զբոսաշրջության զարգացման հարցում
  • Զբոսաշրջիկների քանակի ավելացում, որը նպաստում է Սևանի տնտեսության և բնակիչների ֆինանսական վիճակի բարելավմանը
  • Դեպի մայրաքաղաք և արտասահման հատկապես արվեստագետների արտագաղթի կանխում
  • Նոր գաղափարների և հայեցակարգերի նկատմամբ անտարբերության և պահպանողական մոտեցման վերացում