Ինգա Հարությունյան

 Տավուշի մարզի Իջևան քաղաք

Գաղափար

Ռեստորանների և սրճարանների ճաշացուցակների միջոցով համախմբել հանրային ռեսուրսները և ստեղծել գործնական հարաբերություններ Տավուշի մարզի գյուղատնտեսական ընկերությունների և Երևանի ռեստորանների և սրճարանների միջև: Տավուշի մարզի արտադրողների  էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական մթերքները կգովազդվեն, կբրենդավորվեն և կիրացվեն մայրաքաղաքում:

Սոցիալական ազդեցություն

Ուղղակի /գործողությունների միջոցով/

  • Տավուշի մարզի 15 սահմանամերձ գյուղերի դպրոցների և մանկապարտեզների ապաստանների, ինչպես նաև ցերեկային/սոցիալական խնամքի կենտրոնների կառուցում և վերանորոգում, որոնք կօգնեն պաշտպանել մոտ 10,000 երեխաներին երկրի ամենավտանգված հատվածներում
  • Համայնքային կենտրոնների հիմնադրում ցերեկային խնամքի հնարավորություններով` Տավուշի 20 գյուղերի անապահով ընտանիքների երեխաների մտավոր և մշակութային զարգացման համար
  • Բարձրացնել հասարակական գիտակցությունը, որը կնպստի անհատների և կազմակեպությունների սոցիալական պատասխանտու վարքի ձևավորմանը:

Անուղղակի

  • Գյուղատնտեսկան աճ Տավուշի մարզի ֆերմերների արտադրանքի սպառմանը նպաստելու միջոցով
  • Արտագաղթի հաղթահարում` մարդկանց հավատի ուժեղացման միջոցով
  • Հասարակական-մասնավոր սեկտորների միջև համագործակցության զարգացում
  • Տավուշի մարզի տնտեսական, հասարակական և մշակութային կյանքի վերականգնում