Կորյուն Սմբուլյան

 Շիրակի մարզի Բավրա գյուղ

Նախագիծ

Հողի համագործակցային մշակում և հնդկացորենի արտադրանք՝ 2 գործարաններով: Յուրաքանչյուր ներգրավված ընտանիքը կստանա հնդկացորենի սերմեր, պարարտանյութեր և 1 հա հողատարածք, իսկ գործարանը պատասխանատու կլինի բերքահավաքի համար: Վերջնական արտադրանքը կվաճառվի Հայաստանում, ինչպես նաև կարտահանվի:

Սոցիալական ազդեցութունը

Ուղղակի /գործողությունների միջոցով/

  • 1000 հա չմշակված հողի մշակումը 1000 սոցիալապես անապահով ընտանիքներին կբերի կայուն եկամուտ
  • Շահառուների անընդհատ աճող քանակ
  • Շահույթի ներդրումը նոր հողատարածքների մշակման համար
  • Հողագործական և հնդկացորենի աճեցման դասընթացներ համայնքի խոցելի խմբերի անդամների համար, ովքեր կբազմապատկեն արդյունքը և կսովորեցնեն ու ֆինանսապես կաջակցեն մյուսներին:
  • Հացահատիկի մշակման, անասպահության և տեղայնացման համար նոր տեխնոլոգիաների զարգացում
  • Հատապտուղային թփերի մշակում և զարգացում
  • Մեծաքանակ հումուսի արտադրանք
  • Ջերմոցների հիմնում
  • Հետագայում այլ հացահատիկների մշակում

Անուղղակի

  • Հողի ավելի արագ մշակում
  • Ներգրավված համայնքներում սոցիալական լարվածության նվազեցում
  • Արտագաղթի կանխում