Նարեկ Մկրտչյան

 Սյունիքի մարզ

Նախագիծ

Հավաքել և վերամշակել պլաստիկ աղբը՝ պլաստիկ տուփեր, շշեր, տոպրակներ և այլն: Տարանջատված տուփերի միջոցով աղբի վերամշակման նոր արտադրանքը կվաճառվի կաթնամթերքի, հանքային ջրերի և այլ գործարաններին:

Սոցիալական ազդեցությունը

Ուղղակի /գործողությունների միջոցով/

  • Խոցելի ընտանիքների անդամների աշխատանքային զբաղվածություն՝ պատշաճ աշխատավարձով, բժշկական ապահովագրությամբ և այլ առավելություններով
  • Նոր արտադրանք՝ աղբի վերամշակում նորագույն մեթոդներով և տեխնոլոգիաներով
  • Աղբի մշակման հանրահռչակում՝ պլաստիկ նյութերից նոր իրեր պատրաստելով
  • Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին դպրոցական դասագրքերի և գրենական պիտույքների տրամադրում
  • Շահույթի ներդրում և աջակցություն խոցելի ընտանիքների երիտասարդների՝ կաթնամթերքի և հանքային ջրերի արտադրանքի նոր նախաձեռնություններում:
  • Ընկերության անձնակազմին նոր մասնագիտացման ընձեռում՝ դասընթացների, փորձի և վերահսկման շնորհիվ
  • Կայուն միջավայրի և բնապահպանական տարանջատված աղբի տեղեկացվածության բարձրացում կրթական ծրագրերի, սոցիալական գովազդների, հեռուստատեսային և ռադիո ծրագերի, ցուցատախտակների և պաստառների, հանրային միջոցառումների կազմակերպմամբ

Անուղղակի

  • Տարանջատված աղբ, ավելի մաքուր և կայուն միջավայր՝ նվազեցնելով բնապահպանական խնդիրները
  • Մարզի տնտեսության զարգացում
  • Կենսամակարդակի աճ
  • Պլաստիկ իրերի ավելի հեշտ հասանելիություն մարզում գործող ձեռնարկությունների համար
  • Բնապահպանական հարցերին վերաբերող սոցիալական արժեքների ամրապնդում