Սաթիկ Բադեյան

 Գեղարքունիքի մարզի Սևան քաղաք

Նախագիծ

Հրուշակեղենի արտադրություն, որտեղ քաղցրավենիքի մի քանի տեսակ (ներառյալ չրերով փախլավաները) կպատրաստվեն որպես հուշանվեր և մարդիկ կկարողանան վայելել դրանք առանց սպասքի: Փաթեթում ներառված խոնավ անձեռոցիկի վրայի QR ծածկագրի միջոցով հնարավոր կլինի դիտել տեսանյութ` խմորեղենը պատրաստելու գործընթացի, պատմության, մշակույթի և ազգային ավանդույթների մասին:

Սոցիալական ազդեցությունը

Ուղղակի /գործողությունների միջոցով/

  • Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կայուն աշխատատեղեր
  • Նկարազարդումների միջոցով սոցիալական ներառման հանրահռչակում  
  • Սևան քաղաքի հարմարեցումը հաշմանդամություն ունեցողների կարիքներին
  • Փորձի փոխանակում և տարածում Հայաստանի այլ մարզերում
  • Ապագայում ներդրումներ` քաղաքում ջերմոցներ կառուցելու, ոստիկանությունում հաշվառված դեռահասներին աշխատանքով ապահովելու և նրանց հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով
  • Սեղծել փորձագիտական անկախ մարմին` երկու կողմերի` բժիշկների և հաշմանդամություն ունեցողների իրավունքների պաշտպանության նպատակով: Այդ նպատակով բջջային հավելվածի, 4 անիմացիոն տեսահոլովակների և հարց և պաասխան բաժնով էլեկտրոնային կայքի ստեղծում: Սկսած 6-րդ ամսից բոլոր ծառայությունները կմատուցվեն նաև օֆլայն (անցանց)` սկսած բժշկական հաստատություններ այցելություններից մինչև միջնորդություններ դատարանում:
  • Հայաստանում հաշմանդամություն ունեցողների՝ առողջապահական և սոցիալ-բժշկական հարցերի համար պետության կողմից հատկացված ֆինանսավորման ստացման իրավունքի պաշտպանություն

Անուղղակի

  • Հաշմանդամություն ունեցողներին դարձնել հասարակության լիարժեք անդամ
  • Ավելի առողջ հասարակություն
  • Հաշմանդամություն ունեցոների կյանքի ստանդարտների բարձրացում