Սիրանուշ Վարդանյան

 Սյունիքի մարզի Կապան քաղաք

Նախագիծ

Կապանում և Առաջաձորում ժամանակակից պայմաններով ապահովված 2 էկո ճամբարների հիմնում, որոնք կներառեն նաև պերմակուլտուրային այգի: Նախագիծը թույլ կտա կազմել և իրացնել բնապահպանական շրջայցեր, հյուրընկալել զբոսաշրջիկներ ճամբարներում, աճեցնել և վաճառել էկոլոգիապես մաքուր մթերքներ:

Սոցիալական ազդեցությունը

Ուղղակի /գործողությունների միջոցով/

  • Տեղանքի մաքրում և աղբի վերամշակում՝ մաքուր և կայուն միջավայրի պահպանման և արդյունաբերության աղտոտման նվազեցման համար:
  • Էկոտուրիզմի և զբոսաշրջային ենթակառուցվածքի զարգացում՝ նշանային վահանակների, ուղեցույցերի, տեղեկատվական ցուցատախտակների, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների շնորհիվ
  • Պերմակուտուրայի և առողջ ապրելակերպի վերաբերյալ դասընթացներ
  • Ծառատունկ /300 ծառ սկզբում/
  • 20 կմ ձգվող զբոսաշրջային երթուղի
  • Կապանի և Սյունիքի բրենդային հանրահռչակում՝ զբոսաշրջիկների քանակի բարձրացման նպատակով
  • 150 աշխատատեղեր
  • Սոցիալական խնդիրներով երեխաների ներգրավում տարաբնույթ միջոցառումներում  

Անուղղակի

  • Արտագաղթի կանխում
  • Տեղացիների կողմից մարզի ներուժի գնահատում